Ծնվել է Լենինականում (այժմ՝ Գյումրի): 1960թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: 1959թ-ից աշխատել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում` որպես մեներգիչ: 1979թ-ից նկարահանվել է «Հայֆիլմ» կինոստուդիայի մի շարք ֆիլմերում: 1989թ. Լոս Անջելեսում, արդեն վատառողջ, վերջին անգամ է բարձրացել բեմ և հանդես եկել Ա.Տիգրանյանի «Անուշ» (Քյոխվա) օպերայում: 1984թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: