Ծնվել է Լոնդոնում։ Նա համարվում է վաղ անգլիական բարոկկո ոճի երաժշտության նշանավոր ներկայացուցիչ։ Պյորսելը ստեղծագործում էր գրեթե իր ժամանակի երաժշտության բոլոր ժանրերում: Նա հեղինակն է «Դիդոնե և Էնեաս» հանրահայտ օպերայի, նաև մի քանի սեմի-օպերաների, դրամատիկական ներկայացումների համար երաժշտության, հոգևոր ստեղծագործությունների, երգերի և այլն։ Մահացել է Լոնդոնում: