Ծնվել է Երևան։ Սովորել է Երևանի Սիամանթոյի անվան միջնակարգ դպրոցում, 1984-1988 թվականներին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժնում։ Աշխատել է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում։ Խաղացել է բազմաթիվ դերեր, նկարահանվել ֆիլմերում և հեռուստասերիալներում։ 2006 թ․-ին Հովհաննես Բաբախանյանը արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչմանը, 2013 թ-ից՝ Հայաստանի Թատերական գործիչների միության անդամ։ Արժանացել է մի շարք մրցանակների ու կոչումների։ Ապրում է Լոս Անջելեսում։