Ծնվել է Չարդախլու գյուղում (Լեռնային Ղարաբաղ), երկաթուղային բանվորի ընտանիքում: 1915 թ-ին կամավոր ընդգրկվել է Ռուսաստանի բանակում և Առաջին համաշխարհային պատերազմի մեծ մասը կռվել է Օսմանյան կայսրության դեմ։ 1920 թ-ին մտել է Կարմիր բանակ և մասնակցել քաղաքացիական պատերազմին։ Հայկական բանակի կազմում մասնակցել է 1918թ-ի Սարիղամիշի և Կարսի տարածքում թուրքերի դեմ կռիվներին, Սարդարապատի հերոսամարտին։ 1925 թ-ին ավարտել է Սանկտ Պետերբուրգի հեծելազորային դպրոցը, 1934 թ-ին` Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան։ 1938 թ-ից ավագ դասախոս է եղել ԽՍՀՄ ԶՈւ-ի Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայում։ 1940 թ-ից` Կիևի հատուկ ռազմական օկրուգի օպերատիվ բաժնի պետ։ 1954 թ-ից` Պաշտպանության նախարարության գլխավոր տեսուչ, 1955 թ-ից` ԽՍՀՄ պաշտպանության փոխնախարար և ստացել է Խորհրդային Միության Մարշալի կոչում։ ԽՍՀՄ կրկնակի հերոս, պարգևատրվել է Լենինի, Հոկտեմբերյան հեղափոխության շքանշաններով, Կարմիր դրոշի 3 շքանշանով, Սուվորովի 2 շքանշանով և Կուտուզովի շքանշանով։ Թաղված է Մոսկվայում, Կրեմլյան պատի պանթեոնում: