Ծնվել է Դոնի Ռոստովում: 1931թ. ավարտել է Երևանի, 1936թ.` Մոսկվայի պետական կոնսերվատորիաները, 1938թ.՝ ասպիրանտուրան (ղեկավար՝ Մ. Պոլյակին): 1932-56թթ. հանդես է եկել Ա.Սպենդիարյանի անվան պետական կվարտետի կազմում` որպես առաջին ջութակ: 1940թ-ից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1957թ-ից` պրոֆեսոր): 1964-78թթ. եղել է կոնսերվատորիայի լարային գործիքների ամբիոնի վարիչը: 1964թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: