Ծնվել է Օրանիենբաումում, Սանկտ-Պետերբուրգի մոտակայքում: Վաղ տարիքից նվագել է դաշնամուր։ 1900-1905 թթ. սովորել է Սանկտ-Պետերբուրգի համալսարանի իրավաբանության ֆակուլտետում, 1904-1906 թթ. միաժամանակ երաժշտության դասեր է առել հայտնի կոմպոզիտոր Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովից: 1914 թ-ին տեղափոխվել է Շվեյցարիա: 1915 թ-ից հանդես է եկել որպես դիրիժոր, իսկ 1924 թ-ից՝ դաշնակահար (կատարել է հիմնականում իր ստեղծագործությունները)։ 1920–1940 թթ. կոմպոզիտորը բնակվել է Ֆրանսիայում։ 1936 թ-ին հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ում։ 1937 թ-ին կոմպոզիտորին հրավիրել են դասավանդելու Հարվարդի համալսարանում։ 1939 թ-ից մշտապես բնակվել է ԱՄՆ-ում։ Մահացել է Նյու-Յորքում: