1Ծնվել է Ռոմանովկա գյուղում (Կուրսկի մարզ, Դմիտրիևսկի շրջան): Պատերազմի ընթացքում (1941-1945) կորցնելով ծնողներին, նա մեկնում է ռազմաճակատ: Իվան Սուրժիկովը գնդի որդին էր, Ռոկոսովսկու «սանիկը», հետախույզ, երգում էր զինվորների համար: Նա հրամանատարության կողմից ուղարկվում է Վարշավայի երաժշտական ակադեմիա վերապատրաստվելու, որից հետո ելույթներ է ունենում Վարշավայի օպերային թատրոնում: 1955 թ-ին Սուրժիկովը վերադառնում է ԽՍՀՄ, հանդես է գալիս որպես մեներգիչ Ալեքսանդրովի անվան երգի և պարի ակադեմիական անսամբլում, իսկ զորացրվելուց հետո՝ Մոսկոնցերտում: Նա նախընտրում էր կատարել ռուսական ժողովրդական երգեր: 1960 թ-ին Սուրժիկովը դառնում է էստրադային արտիստների Համառուսաստանյան մրցույթի դափնեկիր, իսկ 1967 թ-ին նա արժանացավ ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստի կոչման: 1980-ականների վերջին մեկնում է Գերմանիա, Մոսկվա վերադառնում՝ 1996 թ.-ին: Մահացել է Մոսկվայում: