Ծնվել է Լիոնում: Սովորել է Փարիզի երաժշտության և պարի բարձրագույն ազգային կոնսերվատորիայում: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նրան ձերբակալել են և բանտարկել: 1946 թ-ին ղեկավարել է Բորդոյի Ֆիլհարմոնիկ նվագախումբը: Ժան Մարտինոն եղել է մի շարք հայտնի նվագախմբերի գեղարվեստական ղեկավարն և գլխավոր դիրիժորը: Մարտինոն-կոմպոզիտորը հեղինակ է մի շարք կոնցերտների ջութակի, թավջութակի և նվագախմբի համար, օրատորիայի, Չորրորդ սիմֆոնիայի և այլն: Մահացել է Փարիզում: