Ծնվել է Հյամեէնլիննայում (Ֆինլանդիայի մեծ իշխանություն, Ռուսական կայսրություն)։ Ուշ ռոմանտիզմի ամենանշանավոր ներկայացուցիչներից է և երաժշտաձևերի նորարար ֆիննական երաժշտության մեջ։ Երաժշտահանի բազմաթիվ ստեղծագործություններից հատկապես հայտնի են և հաճախ կատարվում են նրա թվով 7 սիմֆոնիաները, «Ֆինլանդիա» (Op. 26, 1899) և «Կուլլերվո» (Op. 7, 1892) սիմֆոնիկ պոեմները, «Կարելիա» սյուիտը (Op. 11, 1893), ջութակի և նվագախմբի համար կոնցերտը (Op. 47, 1903/1905)։ Մահացել է Ֆինլանդիայում: