Ծնվել է Լենինականում (այժմ՝ Գյումրի): 1959թ.-ին Ասատրյանը ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, 1968 թ-ին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժինը (Է. Միրզոյանի դասարան): 1962 թ-ից՝ երաժշտական խմբագիր Հայաստանի ռադիոյում: Հեղինակ է մի շարք սոնատների, պիեսների, կանտատի, ռոմանսների, երգերի, թատրոնի և կինոյի երաժշտությունների: