Ծնվել է Մարսելում: Հեղինակ է քաղաքական երգիծանքների, աշխատել երգիծական «Nemesis» շաբաթաթերթում: Իր սրամտությամբ, վառ երևակայությամբ և զարգացվածությամբ Մերին շատ սիրված էր ժամանակակիցների կողմից: Համահեղինակ է օպերաների լիբրետոների: Մահացել է Մարսելում: