Ծնվել է Լյուբովից ամրոցում (Ռատիբորի մոտակայքում, Լեհաստան), գերմանական նշանավոր Այխենդորֆ ազնվական ընտանիքում։ 1801-1804 թթ. ուսանել է Բրեսլաուի գիմնազիայում, իսկ 1805-1806 թթ. իրավաբանություն է ուսանել Հալլեի համալսարանում։ 1807-1808 թթ. իր ուսումը շարունակել է Հայդելբերգի համալսարանում ։ 1810-1812 թթ. ուսումը շարունակել Վիեննայի համալսարանում։ 1813-1815 թթ. մասնակցել է Նապոլեոնի դեմ մղվող Գերմանիայի ազատագրման պատերազմին։ 1816 թ. պետական ծառայության է անցել Բրեսլաուում, իսկ 1831-ից՝ Բեռլինում։ Գերմանական ռոմանտիզմի ականավոր ներկայացուցչի չափածո գործերի հիման վրա ստեղծվել են շուրջ 5000 երաժշտական ստեղծագործություններ։ 1956 թ. սահմանվել է Էյհենդորֆի անվանական գրական մրցանակը: Մահացել է Նիսաում (Լեհաստան)։