Հայաստանում առաջին երգեհոնը տեղադրվել է դեռևս 50 տարի առաջ Կոմպոզիտորների միության դահլիճում: Հենց այդ տարիներից էլ Կարինե Աղաբեկյանը ճանաչում է ստանում որպես լավագույն երգեհոնահար: Քսան տարի շարունակ համերգներով հանդես է եկել Սովետական Միության բոլոր այն քաղաքներում, որտեղ երգեհոն կար: 90-ական թթ. նա հրաժարվում է իր մասնագիտությունից (լույս չլինելու պատճառով չէր կարող գործիքը օգտագործել) և սկսում գրքեր գրել, զբաղվել թարգմանչությամբ: