Ծնվել է Երևանում: 1943թ-ից բնակվում է Մոսկվայում: Ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիային կից Կենտրոնական երաժշտական դպրոցի դաշնամուրի դասարանը, ապա` Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական մանկավարժական ինստիտուտի կամերային երգեցողության դասարանը: 1965թ-ից եղել է «Մադրիգալ» անսամբլի մեներգչուհի, ապա քրոջ հետ հանդես է եկել երաժշտական դուետով, որը մեծ ճանաչում է բերել ամբողջ Խորհրդային Միությունում: Համերգներով եղել է աշխարհի բազմաթիվ բեմերում: 1990թ-ից դասավանդում է Մոսկվայի թատերական արվեստի ռուսական ակադեմիայում (2006թ-ից՝ պրոֆեսոր): Քրոջ և եղբոր հետ հիմնել է Պ.Լիսիցյանի անվան բարեգործական հիմնադրամը, որը զբաղվում է բազմաթիվ համերգների, երեկոների կազմակերպմամբ: Եղել է մի շարք երաժշտական հեղինակավոր մրցույթների և փառատոների ժյուրիի անդամ: Պարգևատրվել է «Մոսկվայի 850-ամյակի» և «Մշակույթում ունեցած ավանդի համար» մեդալներով: 1979թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 1987թ.՝ ժողովրդական, 1997թ.` Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչման: