Ծնվել է Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում։ 1946 թվականին Խաչիկ Նազարեթյանը հայրենադարձել է, ապրել Ստեփանավան քաղաքում, 1949-1957 թթ․ եղել է Ստեփանավանի շրջանային ժողովրդական, 1957-1977 թթ․՝ Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն, 1977 թվականից՝ Սունդուկյանի անվան թատրոնների դերասան։ 1965թ․ Խաչիկ Նազարեթյանը արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստի կոչման։ 1981-ին արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի։ Մահացել է Երևանում։