Ծնվել է Գումնիշչի գյուղում (Վլադիմիրի նահանգ): Ռուս գրականության արծաթե դարի ամենավառ ներկայացուցիչներից մեկը։ Գրական ասպարեզ է մտել 1890 թվականին («Բանաստեղծությունների ժողովածու»)։ Հրատարակել է 35 բանաստեղծական ժողովածուներ, 20 արձակ գրքեր, կատարել է թարգմանություններ բազմաթիվ լեզուներից (Ուիլյամ Բլեյք, Էդգար Պո, Պերսի Բիշի Շելլի, Օսկար Ուայլդ, Գերհարդ Հաուպտման, Շառլ Բոդլեր, Գերման Զուդերման, իսպանական երգեր, սլովակների ու վրացական էպոսները, հարավսլավական, բուլղարական, լիտվական, մեքսիկական, ճապոնական պոեզիա)։ Հեղինակել է ինքնակենսագրական ստեղծագործություններ, հուշագրություններ, բանասիրական տրակտատներ, պատմաբանասիրական ուսումնասիրություններ ու քննադատական էսսեներ: Մահացել է Նուազի լը Գրանում, Փարիզի մոտ: