Ծնվել է Բաքվում: 1941 թ. Կոնստանտին Պևզները զորակոչվել է բանակ և մասնակցել Հայրենական Մեծ պատերազմին, 1943 թ.՝ զորացրվեց: 1953 թ-ին ավարտել է Ադրբեջանի կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժինը (Կարա Կարաևի դասարան): 1958 թ. նա հիմնադրեց և դարձավ Վրաստանի պետական ֆիլհարմոնիային կից «Ռեռո» պետական էստրադային նվագախմբի երաժշտական ղեկավարը Թբիլիսիում, որտեղ աշխատել է մինչև 1974 թ.: 1974 թ-ից՝ ՌՍՖՍՀ պետական էստրադային նվագախմբի երաժշտական ղեկավար: Կոնստանտին Պևզները օպերետների, սիմֆոնիկ, էստրադային նվագախմբի պիեսների հեղինակ է, գրել է նաև երաժշտություն դրամատիկական ներկայացումների, կինոնկարների համար: 1966 թ-ին Կ. Պևզներին շնորհվել է Վրաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործչի կոչում: Մահացել է Մոսկվայում: