Ծնվել է Դեսաու քաղաքում (Գերմանիա): 1918-1924 թթ. Կուրտ Վայլը սովորել է Բեռլինում: Նրա վաղ շրջանի ստեղծագործությունները գտնվում էին նրա ուսուցիչների և Ստրավինսկու ազդեցության տակ: 1927 թ-ին Կուրտ Վայլը ծանոթանում է բանաստեղծ և դրամատուրգ Բերտոլտ Բրեխտի հետ, որը սկիզբ է դնում նրանց երկար և բեղմնավոր համագործակցության: 1933 թ-ին Կուրտ Վայլը Գերմանիայից տեղափոխվում է Փարիզ, իսկ 1935 թ-ին՝ ԱՄՆ: Նա աշխատում էր երաժշտական թատրոնի և մյուզիքլի ժանրում: Հեղինակ է կանտատի, մի շարք օպերաների: Մահացել է Նյու Յորքում: