Ծնվել է Թիֆլիսում: 1952 թվականին Լևոն Ալոյանը ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիան։ 1946-1998 թվականներին եղել է Երևանի օպերայի և բալետի թատրոնի նվագախմբի մենակատար։ Դասավանդել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում, կոնսերվատորիայում (պրոֆեսոր՝ 1990 թվականից)։ Մենահամերգներով հանդես է եկել Բուլղարիայում, Ֆիլիպիններում, Գերմանիայում և այլուր։ Լևոն Ալոյանը միջազգային մրցույթների, երիտասարդության և ուսանողների համաշխարհային փառատոների դափնեկիր է։ 1957 թվականին նա արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման։ Մահացել է Երևանում։