Ծնվել է Երևանում: 1995թ-ին Լիանա Վարդանյանը ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ բաժինը (պրոֆեսոր Աննա Սարաջևայի դասարանը)։ 1996թ-ին Էքստերն ավարտել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրան։ 1995-1999թթ․ եղել է Հայպետֆիլհարմոնիայի մենակատար։ Հանրապետական մրցույթների դափնեկիր է։ 2002թ-ից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (2019թ-ից՝ դոցենտ)։