Ֆրանսահայ երգչուհին ծնվել է Հայոց ցեղասպանությունը վերապված ընտանիքում: Սկսել է երգել վաղ մանկությունից, երբ լսեց իր մայրիկի հայկական երգը: 1967 թ. մասնակցել է Կանայում կայացած «Midem-1967» փառատոնին: 1984 թ. ունեցել է առաջին համերգը Երևանում ՝ Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում: Համերգներ է ունեցել Աիդա Կառվարենցի և Սեդա Ազնավուրի հետ: 2009թ-ին նրանք միասին հանդես են եկել Երևանի օպերայի և բալետի թատրոնում, այնուհետև Գյումրիում և Ստեփանակերտում` « Քեզ համար, Հայաստան» համերգային ծրագրով, նվիրված Շառլ Ազնավուրի ծննդյան 85-ամյակին: