Ծնվել է ԱՄՆ-ի Հարթֆորդ քաղաքում: Վաղ հասակից տեղափոխվել է Սան Ֆրանցիսկո, որտեղ սովորել է երաժշտական դպրոցում և 1945-46թթ. երգել Սան Ֆրանցիսկոյի օպերային երգչախմբում: 1947թ. շարունակել է ուսումը Արևմուտքի երաժշտական ակադեմիայում, ապա` Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում: 1948թ. Լոս Անջելեսի երաժշտական մրցույթում շահել է առաջին մրցանակ: 1940-49թթ. երգել է նաև Սան Ֆրանցիսկոյի հայկական եկեղեցում: 1950թ. ընդունվել է Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» օպերային թատրոն որպես մեներգչուհի: 1965թ. և 1991թ. Աիդայի դերերով ելույթներ է ունեցել Երևանում: