Ծնվել է Քսանթի քաղաքում (Հունաստան): 1947թ. գրել է իր առաջին ստեղծագործությունը դաշնամուրի համար: 1960թ. արժանացել է «Օսկար» մրցանակի: 1949թ. պարուսույց Ռալլու Մանուի հետ ստեղծում է Հունական պարի թատրոն: 1966թ. մեկնում է Նյու Յորք և մնում այնտեղ: 1972թ. վերադառնում է Հունաստան: 1976-1982թթ. ղեկավարում է Աթենքի պետական նվագախումբը, Ազգային օպերան, Ազգային ռադիոն: 1989թ. հիմնում է փոքր սիմֆոնիկ նվագախումբ` «Ծաղիկների նվագախումբ»: Մահացել է 68 տարեկան հասակում: