Ծնվել է Լենինականում (այժմ՝ Գյումրի): 1950թ. Մարգո Ղուկասյանը ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: Երկար տարիներ աշխատել է «Պիոներ կանչ» թերթում և «Գարուն» ամսագրում: Հրապարակվել են նրա ստեղծագործությունների մի քանի ժողովածուներ, որոնց մի մասը թարգմանվել են այլ լեզուներով: 1978թ-ից եղել է Հայաստանի Գրողների միության անդամ: Հեղինակել է 13 գիրք, տասնյակ ակնարկներ, հուշագրույթյուններ և շուրջ 400 հրապարակախոսական հոդվածներ: Ճարտարապետության ոլորտում ունեցած վաստակի համար պարգևատրվել է Հայաստանի ճարտարապետների միության պատվավոր դիպլոմով: 1986թ. Մարգո Ղուկասյանը արժանացել է Հայաստանի վաստակավոր ժուռնալիստի կոչման, 2011թ. պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալով: Մահացել է Երևանում: