Ծնվել է Մոսկվայում: Մ. Շահինյանը սովորել է մասնավոր գիշերօթիկ դպրոցում, այնուհետև՝ Ռժևսկու գիմնազիայում: 1912թ. ավարտել է Վ. Ի. Գերյեի կանանց բարձրագույն դասընթացների պատմա-փիլիսոփայության ֆակուլտետը: 1912-14թթ. Շահինյանը Հեյդելբերգի համալսարանում ուսումնասիրել է փիլիսոփայություն, իսկ 1915-19թթ. աշխատել է մի շարք թերթերի լրագրող: Մ. Շահինյանը 1915-18թթ. ապրել է Դոնի Ռոստով քաղաքում: 1920-23թթ.` Արվեստի պատմության ինստիտուտի դասախոս և լրագրող: 1922-48թթ.՝ «Պրավդա» և մի քանի տարի «Իզվեստիա» թերթերի հատուկ թղթակից: 1927թ.-ին նա տեղափոխվել է Երևան: 1931թ.-ից ապրել է Մոսկվայում: Հայրենական Մեծ պատերազմի տարիներն Մ. Շահինյանը անցկացրել է Ուրալում, որպես «Պրավդա» թերթի թղթակից: 1934թ.-ից` ԽՍՀՄ Գրողների միության վարչության անդամ: 1941թ.` բանասիրական գիտությունների դոկտոր: 1976թ.-ին արժանացել է Սոցիալիստական Աշխատանքի հերոսի կոչման, ինչպես նաև բազմաթիվ պետական պարգևների: Մահացել է Մոսկվայում: