Ծնվել է Երևանում: 1976 թ-ին Հրաչյա Աճառյանի լեզվի ինստիտուտում Մարո Մուրադյանը հիմնադրեց «Ակունք» ազգագրական համույթը: 1976-1987 թթ.՝ համույթի գեղարվեստական ղեկավար: Հոր՝ Հայրիկ Մուրադյանի գործը պետք է շարունակեր դուստրը, մոռացությունից փրկելով և ժողովրդին փոխանցելով բազմաթիվ ժողովրդական երգեր: 1981 թ-ին «Ակունք» համույթը ստանում է Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի պետական համույթի կարգավիճակ: Համույթը համերգներով շրջագայել է ԽՍՀՄ և արտերկրների մի շարք քաղաքներում: Մահացել է Երևանում: