Ծնվել է Ստամբուլում: Սովորել է Ստամբուլի Մխիթարյան վարժարանում, որը կիսատ է թողել։ Իր երգերի հեղինակը ինքն է, ունի ավելի քան 30 մանկական երգեր։ Եվրոպայում ճանաչվում է որպես լավագույն հայ փոփ երգիչ։ Թողարկել է 24 ձայնասկավառակ։ Սպիտակի երկրաշարժից հետո հանդես է եկել «100 երգ հայ երեխաների համար» նախագծով։ 1967թ. արժանացել է «Ոսկե բարձրախոս» մրցանակի Փարիզում, 2008թ-ին` «Կարոտ» փառատոնի ոսկե մեդալի Մոսկվայում: Ապրում է Ֆրանսիայում: