Ծնվել է Երևանում: Սովորել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում՝ Գոհար Հակոբյանի դասարանում, ապա՝ երաժշտական ուսումնարանում: Ավարտել է նաև Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, այնուհետև՝ ասպիրանտուրան: Ավարտելուց հետո ընդունվել է Հայաստանի ֆիլհարմոնիայի կվարտետ՝ որպես երկրորդ ջութակահար: Կվարտետի կազմով 1969թ. Բրյուսելում մասնակցել է թագուհի Եղիսաբեթի անվան երաժշտական միջազգային մրցույթին: Հյուրախաղերով հանդես է եկել Ֆրանսիայում, Իտալիայում, Ռուսաստանում և այլ երկրներում: Դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կվարտետի ամբիոնում (պրոֆեսոր): Պատրաստել է ավելի քան 400 ջութակ, շուրջ 150 ալտ և 37 թավջութակ և այլ գործիքներ: 1985թ. մեկնել է Չեխոսլովակիա, որտեղ աշխատել է հայտնի վինագործ Վլադիմիր Պիլարժի հետ, նրա արհեստանոցում: Արժանացել է բազմաթիվ մրցանակների ու դիպլոմների, 1980թ. թավջութակներից մեկի համար՝ Իտալիայի Ստրադիվարիուսի անվան միջազգային մրցույթի մրցանակի: