Ծնվել է Քվեբեկ քաղաքում (Կանադա): 4 տարեկանից Մեյնարդը նվագել է դաշնամուրի և թավջութակի վրա: 13 տարեկանում նա առաջին անգամ հանդես է եկել նվագախմբի հետ Կանադայի ռադիոհեռարձակման կորպորացիային՝ որպես մենակատար: 1943-1948 թթ-ին Ֆերգյուսոնը սովորել է Մոնրեալի երաժշտական կոնսերվատորիայում: Շուտով ԱՄՆ-ից եկած ջազ նվագախմբի ղեկավարները առաջարկում են համագործակցել իրենց հետ: 1939 թ-ին Ֆերգյուսոնը տեղափոխվել է ԱՄՆ և սկսել նվագել ջազ նվագախմբերի հետ: 1957 թ-ին նա ստեղծում է իր նվագախումբը: