Ծնվել է Ձորագյուղում (Հայաստան): Սովորել է Էջմիածնի Ժառանգավորաց դպրոցում, ապա՝ Պողոս Ղարադաղցու մոտ: 1816-21թթ. շրջել է Հայաստանի գավառներում, հավաքել ժողովրդական երգեր, զրույցներ, գրի առել ազգագրական նյութեր: 1824թ. մեկնել է Հնդկաստան: 1826-30թթ. սովորել է Կալկաթայի անգլիական եպիսկոպոսական ճեմարանում, ստացել արվեստների մագիստրոսի աստիճան: 1831թ-ից զբաղվել է ուսուցչությամբ: 1846թ. Կալկաթայում հիմնել է «Սուրբ Սանդուխտ» դպրոցը, կիրառել եվրոպական մանկավարժության առաջավոր մեթոդները: 1839թ. ձերբակալվել է: Տրապիզոնում նրան հաջողվել է փախուստի դիմել: 1839թ. դեկտեմբերին վերստին Կալկաթայում էր, անգլիական եպիսկոպոսական ճեմարանում՝ որպես տպարանի հայկական բաժնի վարիչ: 1858թ., հայրենիք մեկնելու ճանապարհին, հիվանդության պատճառով կանգ է առել Իրանի Շիրազ քաղաքում, որտեղ և վախճանվել է: