Ծնվել է Բաքվում: 1923-26թթ. սովորել է տեղի կոնսերվատորիայում: 1932թ. ավարտել է Լենինգրադի կոնսերվատորիայի ալտի, իսկ 1934թ.` դիրիժորական բաժինները: 1935թ-ից եղել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի դիրիժոր, 1938թ-ից` գլխավոր դիրիժոր, իսկ 1946թ-ից` գեղարվեստական ղեկավար: 1948թ. հանդես է եկել Մոսկվայի Մեծ թատրոնում: Արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակների: 1954-58թթ. եղել է ԽՍՀՄ, իսկ 1947-55թթ.` Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր: Պարգևատրվել է «Պատվո նշան» և այլ պետական շքանշաններով: 1956թ. արժանացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: