Ծնվել է Կարևո գյուղում (Պսկով): 1849 թվականին ընդունվել է Պետերբուրգի Պետրոպավլովյան դպրոցը, 1852–1856 թվականներին սովորել գվարդիական ենթասպաների դպրոցում։ Միաժամանակ երաժշտության դասեր է առել դաշնակահար Անտոն Գերկեից։ 1852 թվականին հրատարակվել է Մուսորգսկու առաջին ստեղծագործությունը՝ «Ենթասպա» պոլկան դաշնամուրի համար։ Բալակիրևի ղեկավարությամբ Մուսորգսկին լրջորեն պարապել կոմպոզիցիա: Ստեղծել է երգեր ու ռոմանսներ, որոնցում կերտել է վառ բնութագրական մարդկային կերպարներ։ Կոմպոզիտորի մեծագույն ստեղծագործությունը «Բորիս Գոդունով» օպերան է։ Մահացել է Սանկտ Պետերբուրգում: