Ծնվել է Երևանում: Երաժշտական կրթությունը ստացել է Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի դաշնամուրի բաժնում և Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մեներգեցողության բաժնում (պրոֆեսոր Աննա Սարաջյանի դասարան): 2001թ-ից Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի է։ Հանդես է եկել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի, Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի, Կամերային երգչախմբի և նվագախմբի, «Սերենադ» և «Տաղարան» համույթների հետ, նաև ԱՄՆ-ից, Գերմանիայից, Շվեյցարիայից, Ռուսաստանից հրավիրված դիրիժորների հետ: Մասնակցել է մի շարք փառատոնների: