Ծնվել է Մոսկվայում: 1892-1900 թթ. սովորել Մոսկվայի կոնսերվատորիայում: Ավարտելուց հետո մասնակցել է Ռուբինշտեյնի դաշնակահարների մրցույթին: 1903 թ-ին տպագրվել են նրա մի քանի ստեղծագործություններ: 1904-1905 և 1907 թթ-ին Մետները համերգներով հանդես է եկել Գերմանիայում: Որպես կոմպոզիտոր նրան սկսել են ճանաչել 1909 թ-ից: 1921 թ-ին Մետներն կնոջ հետ գաղթել է Գերմանիա: 1929-1930 թթ. համերգներով հանդես է եկել Հյուսիսային Ամերիկայում: 1935 թ. հոկտեմբերից կոմպոզիտորը վերջնականապես բնակվել է Լոնդոնում: Նա համարվում է ռոմանտիկ շրջանի վերջին կոմպոզիտորներից մեկը: Դաշնամուրը հատուկ տեղ է զբաղեցրել կոմպոզիտորի ստեղծագործական աշխատանքում՝ դաշնամուրը առաջնային գործիք է նրա բոլոր ստեղծագործություններում: Մահացել է Լոնդոնում: