Ծնվել է Կուրսկում: Աշխատել է Գրիգորի Սոկոլովի (Իլյա Սոկոլովի որդին) երգչախմբում՝ որպես կիթառահար, գործիքավորող և երգիչ: Երգչախմբի ղեկավարի մահից հետո նա է ղեկավարել է խումբը և ժառանգել ընտանեկան սոկոլովյան կիթառը: 1878 թ-ին Շիշկինը առաջինն է համերգներով հանդես եկել Եվրոպայում: 1886 թ.-ին մասնակցել է առաջին գնչուական «Գնչուական երգերը» օպերետի բեմականացմանը, 1892 թ.՝ «Գնչուական կյանք» օպերետի: Երգչախումբը համերգներով հանդես է եկել աշխարհի շատ բեմերում: