Օլգա Բորիսովնա Վորոնեց (1926 թ. փետրվարի 12, Սմոլենսկ – 2014 թ. օգոստոսի 2, Մոսկվա) խորհրդային և ռուս երգչուհի էր, ժողովրդական և էստրադային երգերի կատարող։ 1956–2006 թվականներին եղել է «Մոսկոնցերտի» մենակատար, իսկ «Կալինկա» երգի կատարումը նրան լայն ճանաչում է բերել։ 1966 թվականին արժանացել է ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստի, 1978 թվականին՝ ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստի կոչման։ Նրա կատարումների ձայնագրությունները պահվում են Հայաստանի Հանրային ռադիոյի արխիվում։