Ծնվել է Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղում։ 1963 թ-ին Օնիկ Գալստյանը ավարտել է Երևանի թիվ 54 միջնակարգ դպրոցը, 1973 թ-ին՝ Ռ․ Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի քամանչայի բաժինը։ 1974-2024 թթ․ աշխատել է ՀՀ հանրային ռադիոյի Ա․ Մերունգուլյանի անվան ժող․ նվագարանների վաստակավոր նվագախմբում, որպես փոքր բամբիռահար, հետագայում՝ քամանչահար։ 1980-96 թթ․ աշխատել է Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարանում, որպես քամանչայի դասատու, 1978-89 թթ․՝ Էջմիածնի ակումբագրադարանային տեխնիկումում, որպես քամանչայի դասատու և նվագախմբի ղեկավար։ Նույն ժամանակահատվածում աշխատել է ինքնագործ պարային կոլեկտիվներում, որպես երաժշտական մասի ղեկավար։ Ստեղծել է երեք տասնյակից ավելի պարեղանակներ, որոնք օգտագործվել են պարային կոլեկտիվների և երաժիշտ կատարողների կողմից։ 2009 թ․ Օնիկ Գալստյանը հրատարակվել է «Հայկական պարեղանակներ» ժողովածուն։ Պարեղանակները ձայնագրվել է Ա․ Մերանգուլյանի անվան ժող․ նվագարանների վաստակավոր համույթի փոքր և ամբողջ կազմով։ 2010 թ․ Օնիկ Գալստյանը Ա․ Մերանգուլյանի անվան ժող․ նվագարանների վաստակավոր համույթի կոնցերտմայստերն է։ 2024 թ․-ն լրանում է նվագախմբում աշխատելու 50-ամյակը։