Ծնվել է Սոֆիա քաղաքում, Բուլղարիա: 1936 թ-ին ավարտել է Բուլղարիայի կոնսերվատորիան, Անդրեյ Ստոյանովի (դաշնամուր) և Պանչո Վլադիգերովի (կոմպոզիցիա) դասարանները: 1938-1940 թթ. կատարելագործվել է Վիեննայում: 1940 թ-ից դասավանդել է Սոֆիայի կոնսերվատորիայում, 1947 թ-ից` հարմոնիայի և կոմպոզիցիայի դասախոս: Հարմոնիայի դասագրքերի հեղինակ է: 1990-1992 թթ. եղել է Բուլղարիայի կոմպոզիտորների միության նախագահը: 1982 թ. նրան շնորհվել է արվեստաբանության դոկտորի կոչում: Մահացել է Սոֆիայում: