Ծնվել է Սան Ֆրանցիսկոյում (Կալիֆորնիա): 12 տարեկանում Պոլը ընդունվում է Սան Ֆրանցիսկոյի պոլիտեխնիկական քոլեջ: Աշակերտներին այստեղ առաջարկվում էր երաժշտության դասերի լայն ընտրանի, և Պոլը նախընտրում է սովորել ջութակ նվագել: Սակայն հայրը խորհուրդ է տալիս նրան ընտրել կլարնետը՝ որպես ավելի շատ պահանջարկ ունեցող երաժշտական գործիք: Մեկ տարի անց Դեզմոնդը անցնում է ալտ-սաքսոֆոնի: Այդ տարիներին Պոլը զորակոչվում է ԱՄՆ-ի բանակ և Սան Ֆրանցիսկոյում ընդգրկվում է երաժշտական խմբի մեջ: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Դեզմոնդը սկսում է աշխատել ակումբում, համարվում էր ամանեճանաչված երաժիշտներից մեկը: 1950 թ-ին Դեզմոնդը տեղափոխվում է Նյու Յորք և նվագում ալտ-սաքսոֆոն և կլարնետ, բայց հետագայում վերադառնում է Կալիֆորնիա: Պոլը ղեկավարում էր մի քանի խմբեր: Մահացել է Նյու Յորքում (ԱՄՆ):