Ծնվել է Իտալիայի Լիվորնո քաղաքում: Մասկայինն սովորել է Միլանի կոնսերվատորիայում: Սկզբնական շրջանում նա դիրիժոր է եղել տարբեր թատրոններում: 1890 թ-ին առաջին անգամ բեմադրվել է նրա «Գյուղական պատիվ» օպերան Հռոմի «Կոստանցի» թատրոնում: Օպերան մեծ հաջողություն ունեցավ հասարակության մեջ, որը բեմադրվել էր նաև Եվրոպայում, Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում: Պյետրո Մասկանյին գրել է նաև նվագախմբային, ֆիլմերի համար երաժշտություն և օպերետներ: 1895-1902 թթ. երաժշտության ուսուցիչ Մասկանյին ղեկավարել է Պեզարոյի Ռոսինիի անվան երաժշտական ճեմարանը: Մահացել է Հռոմում: