Ծնվել է Կապանում։ Վեց-յոթ տարեկան էր, երբ ընտանիքը տեղափոխվել է Երևան։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է հանրապետական մամուլում, հեռուստատեսության և ռադիոյի պետական կոմիտեում մինչև 1981 թվականը, այնուհետև վերականգնվել է 1994 թվականին։ Մասնակցել է Կապանի առաջին ինքնապաշտպանական ջոկատների ստեղծմանը։ Սակայն որոշ ժամանակ անց ավտովթարի է ենթարկվել և երկու տարի գամվել անկողնուն։ 1993 թվականին ծառայության է անցել «Հայ զինվոր» թերթում։ Նրա բանաստեղծությունները, թարգմանությունները և հոդվածները պարբերաբար լույս են տեսել գրական մամուլում։ 1991 թվականին ընտրվել է Հայաստանի գրողների միության անդամ։ Եղել է նաև Հայաստանի ժուռնալիստների միության անդամ։ 2000 թ. արժանացել է ՀԳՄ Պարույր Սևակի անվան մրցանակի։ Մահացել է Երևանում։