Ծնվել է Ռովնո քաղաքում (Ուկրաինա): 1962 թ. ավարտել է Լվովի, ապա 1975 թ.՝ Կիևի կոնսերվատորիաները: 1962-1965 թթ.՝ դասավանդել է Ս. Կրուշելնիցկայի անվան Տերնոպոլի երաժշտական ուսումնարանում: 1965-1972 թթ.՝ «Բալետ սառույցի վրա» ուկրաինական անսամբլի գլխավոր դիրիժոր, 1975 թ.՝ Ուկրաինայի հեռուստատեսության և ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր: 1988 թ. արժանացել է Ուկրաինայի ժողովրդական արտիստի կոչմանը: