Ծնվել է Կիսլավոդսկում: 1969-73թթ. սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում` Վարդան Աճեմյանի արվեստանոցում: 1973թ-ից աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասան: 1990-ականներին որոշ ժամանակ բնակվել և աշխատել է Մոսկվայում: Թատրոնում խաղացել է բազմաթիվ ներկայացումներում: Նկարահանվել է ավելի քան 20 ֆիլմերում: 2004թ-ից երկար տարիներ բնակվել է Բելգիայում: 2017թ. արժանացել է ՀԹԳՄ ոսկե մեդալի և Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Բելգիայում: