Ծնվել է Նովորոսիյսկ քաղաքում: Ինը տարեկանից Ռուժենան սովորել է դաշնամուր նվագել: 1941թ-ին ավարտել է Դոնի-Ռոստովի երաժշտական դպրոցը: Հայրենական Մեծ պատերազմի տարիներին համերգներով հանդես է եկել հոսպիտալներում: 1946թ-ին՝ Համամիութենական ռադիոկոմիտեի ջազ նվագախմբի մենակատար: 1947 թ-ից Սիկորան համագործակցել է "Էրմիտաժ" թատրոնի սիմֆոջազ նվագախմբի հետ, նաև հանդես է եկել մենահամերգներով: Իր վոկալ ունակությունները կատարելագործել է Գնեսինների անվան երաժշտական ուսումնարանում, դասավանդել է, զբաղվել է վոկալ ժանրի երիտասարդ սաների կրթությամբ: 1993 թ-ին նրան շնորհվել է Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստի պատվավոր կոչում, 2005 թ-ին՝ «1941-1945 թթ. Հայրենական Մեծ պատերազմում քաջարի աշխատանքի համար» մեդալ: Մահացել է Մոսկվայում: