Ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում։ Սարգիս Ադամյանը սովորել է Սիրիայի պետական երաժշտական քոլեջում: 2008-2012 թթ. սիրիական պետական հեռուստակայանի պատվերով ստեղծել է չորս կինոնկարների և մեկ հումորային սերիալի երաժշտություն: Սիրիայի արվեստագետների միության անդամ է: 2001 թ-ին թողարկել է անդրանիկ ձայնասկավառակը (16 երգ), 2011 թ-ին՝ երկրորդ ձայնասկավառակը (15 երգ), 2016 թ-ին՝ «Հայաստան» ալբոմը: Գործիքավորել և ձայնագրել է հայկական աշուղական 45 երգ՝ սիրիահայ երգիչ Մհեր Մինասյանի հետ համատեղ: 2007-2012 թթ. հիմնադրել է ձայնագրման ստուդիա: 2012 թ-ից ապրում և ստեղծագործում է Երևանում, հիմնել է իր երաժշտական նվագախումբը՝ «Nour Band», ունի ձայնագրման ստուդիա: 2019 թ-ին մասնակցել է Հայաստանի հանրային ռադիոյում Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյակի մրցույթին: 2020 թվականին ավարտել է Երևանի մշակույթի համալսարանի գործիքային կատարողական արվեստի բաժինը: Մասնակցել է մի շարք մրցույթներին և արժանացել պարգևների: