Ծնվել է ՀՀ Ներքին Սասնաշեն գյուղում (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզում): 1966թ. ավարտել է Երևանի մանկավարժական ինստիտուտը (հեռակա բաժանմունք): Աշխատել է Հայպետհրատում, հեռուստառադիոպետկոմում: 1993թ-ից եղել է Հայոց ցեղասպանության և հայոց ազատամարտի «Ուխտատուն» թանգարան-ինստիտուտի հիմնադիր տնօրենն ու գիտական խորհրդի նախագահը, 1996-98թթ.՝ «Մայր Հայաստան» զինվորական թանգարանի տնօրենի տեղակալը: 1996-98թթ. դասավանդել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում: 1974թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Հեղինակել է մի շարք գրքեր, մենագրություններ: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով, բազմաթիվ պատվոգրերով և շնորհակալագրերով: 2009թ. արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի: Մահացել է Երևանում: