Ծնվել է Փարիզում: Շառլ Ազնավուրի ավագ դուստրն է։ Սովորել է Փարիզի հայ կուսանաց քոլեջում, երաժշտական դպրոցներում։ 1960-ականներից տեղափոխվել է ԱՄՆ: 1966 թ. Սեդա Ազնավուրը նկարահանվում է կինոֆիլմերում, նաև նկարահանվել է հոր՝ Շառլ Ազնավուրի հետ երկու ֆիլմերում: 1970 թ-ից սկսվել է նրա երաժշտական կարիերան, ելույթներ էր ունենում ռադիոյով և հեռուստատեսությամբ: 1971 թ-ին լույս է տեսնում նրա առաջին երաժշտական ալբոմը, այնուհետև ևս 7 ալբոմ, 1988 թ. թողարկել է հայկական ավանդական երգերի ալբոմ։ Համերգներ է տվել Վիլյամ Սարոյանի դստեր՝ Լյուսիի հետ։ Հոր հետ հայերեն կատարել է Սայաթ-Նովայի «Աշխարհումս» երգը։ Բնակվում է Կալիֆորնիայում: