Ծնվել է Սանկտ Պետերբուրգում: Ավարտել է Մոսկվայի էներգետիկայի (1937) և Մաքսիմ Գորկու անվան գրականություն (1941) ինստիտուտները։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։ 1959-1960 թվականներին՝ «Լիտերատուրնայա գազետա» թերթի գլխավոր խմբագիրը։ 1975—1976 թվականներին՝ ԽՍՀՄ գրողների միության քարտուղար։ Սմիրնովի ստեղծագործությունները թարգմանվել են օտար լեզուներով։ Արժանացել է Լենինյան մրցանակի: Պարգևատրվել է Լենինի, «Աշխատանքային Կարմիր Դրոշի», «Կարմիր Աստղ» (1944, 1945) շքանշաններով։ Մահացել է Մոսկվայում: