Ծնվել է Սան Ֆրանցիսկոյում: 1951 թ-ին ավարտել է Կալիֆորնիայի համալսարանը: Երգել է Ռեյ Էնթոնիի նվագախմբում, հանդես եկել հեռուստատեսությամբ, կատարել դասական ժանրի երգեր: Որոշ ժամանակ հանդես է եկել Ջեքի Սթյուարթ բեմական անվամբ: Համերգներով շրջագայել է մի շարք երկրներում, իսկ 1961 թ-ի սեպտեմբերի 3-ին՝ Երևանի Հայֆիլհարմոնիայի մեծ դահլիճում: