Ծնվել է Երևանում: 2016թ. ավարտել է Երևանի թիվ 171 միջնակարգ դպրոցը: 2009-15թթ. հաճախել է Երևանի Գ.Բուդաղյանի անվան երաժշտական դպրոցի դհոլի բաժին, 2013-16թթ.՝ հարվածային գործիքների բաժին: 2010-14թթ. զբաղվել է ֆուտբոլով: 2015թ. մասնակցել է Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպած մրցույթին և զբաղեցրել 2-րդ տեղը: 2016թ-ից սովորում է Երևանի Էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի հարվածային գործիքների բաժնում: 2018թ-ից՝ հիմնադրման օրվանից, համագործակցում է «Break Project» երաժշտական բենդի հետ, որի կազմում 2019թ. մասնակցել է Դիլիջանի Արվեստի փառատոնին: 2020թ-ից՝ Հայաստանի երգի պետական թատրոնի թմբկահար: 2020թ. Հայաստանի Երգի պետական թատրոնի նորաստեղծ նվագախմբի հետ մասնակցել է «Էլվինա-70» համերգին: